Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերգեյ Սմբատյան. «Ուզում եմ հավատալ, որ ի վերջո ողջամտությունը կհաղթանակի` չեզոքացնելով տարածվող անհիմն հերյուրանքները»

Սերգեյ Սմբատյան. «Ուզում եմ հավատալ, որ ի վերջո ողջամտությունը կհաղթանակի` չեզոքացնելով տարածվող անհիմն հերյուրանքները»
21.05.2020 | 22:07

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին։ «Գրիշա Թամրազյանին պատիվ ունեմ ճանաչելու շուրջ քսան տարի: Նա մեծ ավանդ ունի մեր նվագախմբի կայացման և զարգացման գործում: Այս տարիների ընթացքում մշտապես հպարտությամբ եմ հետևել նրա անձնական և մասնագիտական հաջողություններին:

Երկար կարող եմ խոսել Գրիշայի մարդկային բարձր հատկանիշների մասին, սակայն ամենից առավել կարելի է ընդգծել նրա ազնվությունն ու սկզբունքայնությունը, որոնց պատճառով էլ նա երբեմն հայտնվում է տարաբնույթ առճակատումների կիզակետում:
Ուզում եմ հավատալ, որ ի վերջո ողջամտությունը կհաղթանակի` չեզոքացնելով տարածվող անհիմն հերյուրանքները»,- ասված է դիրիժորի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ